Մոտ 50 000 ԼԳԲՏ զինվորներ կռվում են Ուկրաինայի համար. The Telegraph
Մոտ 50 հազար ԼԳԲՏ զինվորներ ծառայում են Ուկրաինայի զինված ուժերում։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ վկայակոչելով LGBT Military պորտալի տվյալները։
Առաջին բացահայտ համասեռամոլ զինվորները հույս ունեն, որ Ուկրաինան կփոխվի և կճանաչի իր ԼԳԲՏ զինվորների ռազմական ներդրումը։
Նրանք կարծում են, որ դրան պետք է օգնի «ավանդական ռուսական արժեքների» մերժումը։
Նրանք կոչ են անում օրինականացնել միասեռական հարաբերությունները, որպեսզի կարողանան տեղեկություններ ստանալ պատերազմում զոհված զուգընկերոջ մասին, բժշկական որոշումներ կայացնել կամ հուղարկավորության կազմակերպման հետ կապված որոշումներ կայացնել:
Ուկրաինայի գործող օրենքները նշանակում են, որ պատերազմող գեյ «վսուշնիկների» զուգընկերները «նստում են տանը մենակ, պարզապես սպասում են՝ իմանալով, որ իրենց զույգը Դոնբասում գումարտակում է։ Սարսափելի է։ Դա այնքան սարսափելի է»,- գրում է բրիտանական պարբերականը։
Այս հարաբերությունների ճանաչումը «ավելի կարևոր է, քան երբևէ», – ասել է գեյ-զինվորներից մեկը լրատվամիջոցին: Բորիս «Մենք պայքարում ենք հանուն ազատության, հանուն ժողովրդավարական արժեքների, հանուն եվրոպական արժեքների»,- ասաց նա։
Ստույգ տվյալներ չկան, թե քանի ԼԳԲՏ զինվոր է ծառայում Ուկրաինայի զինված ուժերում, սակայն LGBT Military ռեսուրսը պնդում է, որ այդ թիվը կազմում է մոտ 50.000։
Բայց տարօրինակ պահ. գեյ զինվորի զուգընկերը, բնականաբար, անձնագրով տղամարդ է գրանցած: Եվ հարց է ծագում` նրանք ինչո՞ւ են «նստում են տանը մենակ, պարզապես սպասում», երբ ինքը եւս պետք է` զորակոչվեր:

