Ռոստովի կենդանաբանական այգում կենդանիների տարհանում է ընթանում

Կենդանիների տարհանում Է ընթանում Դոնի Ռոստովի կենդանաբանական այգում, որտեղ հրդեհվել է թանգարանի տանիքը: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչության ներկայացուցիչը:

«Ժամը 18.33 – ին հրդեհ է բռնկվել կենդանաբանական այգու 3-րդ շենքի վարչական շենքի (թանգարանի) տանիքում՝ 300 քմ մակերեսով, իրականացվում է կենդանիների տարհանում», – ասել է նա:

Ժամը 19.00-ին հայտարարվել է հրդեհի թիվ 2 աստիճան, տարածման վտանգ չկա: Տուժածներ չկան։

Ռոստովի կենդանաբանական այգին խոշորագույններից մեկն է Ռուսաստանում և Եվրոպայում։ Այն զբաղեցնում է գրեթե 57 հա տարածք, ինչը, օրինակ, երկուսուկես անգամ ավելին է, քան Մոսկվայի կենդանաբանական այգու տարածքը։ Ռոստովի կենդանաբանական այգում պահվում են մոտ 5 հազար կենդանիներ, որոնք պատկանում են 400 տեսակների, որոնցից ավելի քան 30 տեսակներն ընդգրկված են Ռուսաստանի Կարմիր գրքում:

Share This