Ռուբինյանը հույս ունի, որ թուրքական կողմը կպահի պայմանավորվածությունը

«Այս պահին էլ թուրքական կողմի հետ գործընթաց կա, ըստ անհրաժշետության խոսում եմ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, գործընթացը կանգնած չէ»,- ասուլիսում ասաց Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ  Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշեց, որ այս պահին հանդիպման  պայմանավորվածություն չկա։

Ռուբինյանը հայտնեց, որ վերջին պայմանավորվածությունը եղել է զբոսաշրջային սեզոնի սկզբում ցամաքային սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր կրող անձնաց համար։

«Հայկական կողմն աշխատանքներ է տանում Մարգարայում համապատասխան ենթակառուցվածքները կարգի բերելու համար, և շատ շուտով կավարտենք»,-ասաց նա։

Ռուբինյանը հույս հայտնեց, որ թուրքական կողմը նույնպես կպահի պայմանավորվածությունը և այս ամառվա ընթացքում պայմանավորվածությունները կիրագործվեն։

Share This