Նստել թախտին սպասում եք բախտին և մի փոր հացով ինքներդ ձեզ խաբում եք իբր դիմանում եք բլոկադային,անունն էլ դրել եք «պայքար»…

Նստել թախտին սպասում եք բախտին և մի փոր հացով ինքներդ ձեզ խաբում եք իբր դիմանում եք բլոկադային,անունն էլ դրել եք «պայքար»…
Էսա երբ որ որոշ ժամանակ անց ձեր օրգանիզմի և իմունիտետի վրա սկսի երևալ 7 ամսվա թերսնուցումը՝այդ ժամանակ երևի կհասկանաք որ արժեր ամենասկզբից գնալ կտրուկ քայլերի և ոչ թե անիմաստ ժամանակ ձգել միջազգային կառույցներից օգնության ակնկալիքով։
Ոչ կարողանում եք իշխանությանը հեռացնեք,ոչ կարողանում եք ինքնակազմակերպվեք,ոչ կարողանում եք հստակ աշխարհին ներկայացնել թե ձեր համար ինքնորոշումն է կարևոր թե սնունդը և դեղորայքը(որովհետև այս դեպքում խաղաղապահները ադրբեջանից էլ կբերեն կլցնեն խանութները և դուք ստիպված կգնեք դրանք)…
Կոշմնորոշվեք էլի վերջապես թե ձեր ուզածը և վերջնական նպատակը որն է։
Ամեն ինչում մեղադրում եք հայաստանցիներին որ նիկոլ են ընտրել,բայց մոռանում եք թե ինչպես էիք 2018թ-ին Արցախից ավտոմեքենաներով գնում Երևան նիկոլին աջակցելու և ինչպես էր «Ազատ Հայրենիք» կուսակցությունը հայտարարում որ «առանց մեկ ստորակետի բացակայության աջակցում է նիկոլի ծրագրին»….
Ցավում եմ որ այսքանից հետո էլ դեռ չեք գիտակցում թե ինչ իրավիճակում եք և մեծ հաշվով չեք էլ փորձում ռեալ պայքարել։
Սպասում եք ինչ որ փրկիչների,զբաղված եք լավատեսական ինքնախաբեությամբ իբր աշխարհը չի թողնի,ռուսը չի թողնի և այլն…բայց իմացեք որ նման մտածելակերպով իրավիճակը ձեր շուրջ միայն վատանալու է։
Share This