ՌԴ-ում ո՞ր ճանապարհներն են դեռ շարունակում փակ մնալ, և որոնք են արդեն գործում
Մոսկվայի և Տուլայի մարզերի M-4 Don մայրուղու վրա երթևեկության սահմանափակումները պահպանվում են. հայտնել է Avtodor-ը։
Հիշեցնենք, որ նախօրեին M-4 Don մայրուղին, որով շարժվում էր Վագների ավտոշարասյունը, արգելափակվել է մի քանի հատվածներով։ Ըստ Avtodor-ի՝ սահմանափակումները պահպանվում են Տուլայի և Մոսկվայի մարզերում։
Միևնույն ժամանակ, Կալուգայի մարզում նահանգապետը հայտնել է, որ իշխանությունները որոշել են սկսել մարզում անձնական տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումները վերացնել:
