Վանգայից մնացած բաղադրատոմսեր՝ խպիպի (зоб) բուժման համար
Հայտնի պայծառատես Վանգայից մեզ են հասել բազմաթիվ բաղադրատոմսեր, այդ թվում նաև խպիպի բուժման համար:
Բացի այդ, կարելի է նաև թեյի նման թրմել աղացած վարսակը և խմել այն կամ պատրաստել արծաթախոտի (лапчатка серебристая) թուրմ:
3 ճաշի գդալ փետրախոտը (սարի սմբուլ, ковыль) երեկոյան լցնել թերմոսի մեջ, ավելացնել 3 բաժակ եռացրած կաթ և թրմել: Ստացված թուրմի երկու բաժակը հարկավոր է խմել օրվա ընթացքում, իսկ երրորդը (խոտաբույսերի հետ) օգտագործել գիշերը՝ կոմպրես դնելու համար:
50 գրամ մատնունին (калган), 5 գրամ խնկեղեգի (касатка) արմատները և 25 գրամ դառը օշինդրը (горькая полынь) լցնել տարրայի մեջ, ավելացնել 600 գրամ խոզի ներքին ճարպ և դնել տաք գոլորշու վրա: Այս կերպ եռացնել երկու ժամ, այնուհետև վերցնել կրակից և թողնել սառի: Գիշերը ստացված քսուքը քսել հիվանդ հատվածին: Դեղամիջոցը հարկավոր է պահել սառնարանում:
Նյութի աղբյուրը՝ smdoctors.ru
