Վիգեն Խաչատրյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Սուրենի Խաչատրյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այն նախագահում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Հանձնաժողովի նիստում որոշվել է, որ Վիգեն Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին` ժամը 17:00-20:00-ը, «Զոլեր» սգո սրահում:

Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրից հունիսի 24-ին՝ ժամը 13:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական (Թոխմախ) գերեզմանատանը:

Share This