Բայդենը Հնդկաստանի վարչապետին «նախագահ» է անվանել ու շփոթել է ԱՄՆ-ի հիմնը (տեսանյութ)

«Պարոն նախագահ, պարոն նախագահ… պարոն վարչապետ, ես հենց նոր իջեցրի Ձեր դիրքը: Շնորհակալություն գալու համար, բարի գալուստ Սպիտակ տուն»,- ասել է Բայդենը։

Ավելի ուշ Բայդենը շփոթել է ԱՄՆ-ի հիմնը։Մոդին պաշտոնական պետական ​​այցով գտնվում է ԱՄՆ-ում, որի ընթացքում կողմերը կքննարկեն պաշտպանության, տնտեսության և համաշխարհային օրակարգի ոլորտում համագործակցությունը։ Այցի հիմնական ակնկալիքներից մեկը Հնդկաստանում ռեակտիվ կործանիչների համար շարժիչների արտադրության լայնածավալ գործարքի, ինչպես նաև ամերիկյան անօդաչու սարքերի գնման գործարքի կնքումն է։

Share This