ԿԳՄՍ-ի՝ աշխատավարձի ֆոնդն շուրջ 350 մլն դրամով ավել հաշվարկելու վերաբերյալ Ֆինանսների նախարարությունը չի արձագանքել. Գագիկ Բարսեղյան

«Քանի որ ԿԳՄՍ նախարարությունում անցկացված հաշվեքննության արդյունքները հրապարակվել են՝ այսօր կցանկանամ ներկայացնել արձանագրված անհամապատասխանությունների և խեղաթյուրումների ամփոփ պատկերը»,-Աժ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց Հաշվեքննիչ պալատի անդամ Գագիկ Բարսեղյանը՝ ներկայացնելով նախարարության 2022թ հաշվեքննության արդյունաքները:

Պալատի անդամը տեղեկացրեց, որ տարեկան բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել էր 88 մլրդ դրամ, ճշտվածը բյուջեով՝ 80.8 մլրդ դրամ և փաստացի ֆինանսավորումը կազմել է 77.8 մլրդ դրամ:

«Հաշվեքննության արդյունքներով արձանագրվել է 6 անհամապատասխանություն, որոնցի մեկը նախարարության կողմից ընդունվել է ի գիտույթուն, մեկի մասով կատարվել են համապատասխան գործողություններ, իսկ մյուսների վերաբերյալ տրվել են լրացուցիչ մեկնաբանություններ»,-հայտնեց Գագիկ Բարսեղյանը:

Նա ներկայացրեց տարածքային մանակավարժահոգեբանության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին որոշման ֆինանսավորմամբ սահմանված իմպերատիվ պահանջների կատարման նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունը:

«Այդ կետով սահմանվում է, որ մանկավարժահոգեբանական անձնակազմի  տվյալ տարվա միջին ամսական աշխատավարձը  հշվարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի» մասին ՀՀ օրենքի առաջին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը բազմապատկելով 1.75 գործակցով, իսկ Հաշվեքննիչ պալատը ուսումնասիրության ընթացքում պարզել է, որ նախարարության կողմից կիրառվել է  ոչ թե այդ հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը, որը հաշվեքննության ընթացքում եղել է 68 հազար դրամ, այլ նվազագույն աշխատավարձի չափն, ավելացված աշխատավարձին ավելացվող հարկերը, սոցիալական կամ այլ պարտադիր վճարները, հավելումները, հավելավճարները պարգևատրումները և լրավճարները»,-ասաց Բարսեղյանը և շեշտեց, որ արդյունքում աշխատավարձի տարեկան ֆոնդն շուրջ 350 մլն դրամով ավել է հաշվարկվել:

Նրա խոսքով՝ անհամապատասխանության վերաբերյալ տեղեկատվությունը և կարգավոաման վերաբերյալ առաջարկությունըններն ուղարկել է Ֆինանսների նախարարությանը,  որի վերաբերյալ սակայն նախարարությունից որևէ արձագանք չի ստացել:

Գագիկ Բարսեղյան հայտնեց, որ 2023 թվականի մարտի 29-ին ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է պաշտոնական պարզաբանում, որի համաձայն մանկավարժահոգեբանական անձնակազմի տվյալ տարվա միջին ամսական աշխատավարձը հաշվարկվել է  «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օերնքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը՝ ավելացված աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ այլ պարտադիր վճարները, հավելումները, պարգևատրումներն և այլ լրավճարները:

Պալատի անդամը հայտնեց, որ Հաշվեքննիչ պալատը գտել է որ պարզաբանումը չի համապատասխանում գործող իրավական ակտերով սահմանված պահանջներին, քանի որ ԿԳՄՍ-ի ի հետ պարզաբանմանը պետք է մասնակցեր նաև Ֆինանսների նախարուրթյունը:

Բարսեղյանը հայտնեց, որ այդ անհամապատասխանության մասով պալատն առաջարկել է նաև արդարադատության նախարարության հետ 350 մլն դրամի ավել ծախսի փաստ առանձին քննության ենթարկել:

Share This