Թուրքիան «Բայրաքթար» կարտադրի Ուկրաինայում
Թուրքական «Baykar» ընկերությունն ակնկալում է 2025 թվականին Ուկրաինայում սկսել «Bayraktar TB2» և «Bayraktar Akinci» մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը։
««Baykar»-ի տեղական դուստր ձեռնարկությունում [Ուկրաինայում]՝ «Ավիա Վենչուրս» ՍՊԸ-ում շինարարական աշխատանքներն ընթանում են ըստ պլանի, որի բացումը նախատեսված է 2025 թվականին», – ասել է նա:
Ընկերության ղեկավարը նշել է, որ «[գործարանում] նախապատրաստական աշխատանքների հիմնական մասն արդեն ընթանում է»
