Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ««Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին:
Հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Հոգաբարձուների խորհրդի կազմում են՝
Արայիկ Հարությունյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
Արթուր Մարտիրոսյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Արմեն Մարկոսյան- ՀՀ նախագահի օգնական (համաձայնությամբ)
Վահան Կոստանյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Սարգիս Հայոցյան – ՀՀ գիտության կոմիտեի նախագահ
Աշոտ Սաղյան – ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)
Արտյոմ Սմբատյան – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Հոգշ. Տ. Ասողիկ աբղ. Կարապետյան – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն (համաձայնությամբ)
Զարեհ Սինանյան – ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Գուրգեն Գասպարյան – ««Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի նորագույն տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերի գծով խորհրդական (համաձայնությամբ)
Դավիթ Ղազարյան – ««Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի գլխավոր ավանդապահի ժամանակավոր պարտականությունները կատարող (համաձայնությամբ)
Հայկակ Արշամյան – «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ):
