Ամենահարուստ ՔՊ-ական պաշտոնյաների 10-յակը.lurer.com

Հայաստանի հեղափոխական իշխանությունները հաճախ են փորձում հղում կատարել այն հանգամանքին, որ իրենք, գալով իշխանության, չեն օգտվում կյանքի բարիքներից՝ մնալով ժողովրդի ծառաներ: «Քյասիբ հեղափոխականների» ամպլուան, սակայն, կարծես թե, ճաք է տվել: Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի ամենահարուստ թավշյա պաշտոնյաների թոփ 10-յակը:

ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է 6,000,000.00 ԱՄՆ դոլար, 694,000.00 կանխիկ ԱՄՆ դոլար,  4,660,000.00 և 4,835,000.00 կանխիկ ՀՀ դրամ: Վերջինս հայտարարագրել է նաև հողամասեր, հասարակական նշանակության շինություններ, 4 ավտոմեքենա, արժեթղթեր և ներդրումներ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարագրել է 1,500,000.00 ԱՄՆ դոլարի բաժնային արժեթղթեր և 35,000,000.00 ՀՀ դրամի եկամուտ:

Դավթաշեն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռոման Համբարձումյանը հայտարարագրել է 2021-ին ձեռք բերված բնակարան, 30,000.00 դոլարի բանկային ավանդ, 16,000.00 դոլար արժողությամբ ձեռքի ժամացույց, 37,000.00 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, և 3,700.00 եվրո: Վերջինս ունի նաև 40,000.00 և 54,800.00 ԱՄՆ դոլարի ձևակերպած հիպոթեքային վարկ: Այս դեպքում, իհարկե, հարց  է առաջանում, թե որտեղից և ինչ աղբյուրներից է Համբարձումյանը ձեռք բերել թանկարժեք ժամացույցը և որտեղից 30 հազար ԱՄՆ դոլարը բանկային ավանդի տեսքով, եթե որպես աշխատանքից եկամուտ նա գրանցել է ընդամենը 1,700,000.00 ՀՀ դրամ:

Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը հայտարարագրել է ավտոկայանատեղի, բնակարան,  հողամաս, հասարակական նշանակության շինություն: 2021-ին գնված PORSCHE մակնիշի ավտոմեքենա: 480.128.00, 15,000,00, 100,000,00 դրամի և 500 եվրոյի արժեթուղթ: Հանձնված և վերադարձրած փոխառությունները «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից կազմել են 249,290,289,0 դրամ: Բանկային հաշվի մնացորդը կազմել է 326 հազար դրամ, 34 ԱՄՆ դոլար, 19 հազար ռուսական ռուբլի: Կանխիկ դրամը՝ 2 միլիոն ԱՄՆ դոլար, 12 միլիոն ՀՀ դրամ, 435 հազար եվրո, 5 միլիոն ռուսական ռուբլի: Եկամուտները տարվա կտրվածքով կազմել են 284,869,095,00 դրամ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը անշարժ գույք է ձեռք բերել ԱՄՆ-ում, բացի դա նա ժառանգություն է ստացել երկու ավտոմեքենա, բանկային ավանդները կազմել են 300,000.00 դոլար և 100,000.00 եվրո: Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 136,262.35 և 210,500.00 ԱՄՆ դոլար: Կանխիկ դրամը կազմել է 40,000.00 ԱՄՆ դոլար: Եկամուտները կազմել են 66,070,624.00 դրամ:

Share This