Հայերի նկատմամբ ատելության խոսք է հնչեցվում բոլոր մակարդակներում. ՄԻՊ-ը՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին
Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծելով ատելության խոսքի բացառման ուղղությամբ կատարվող աշխատանքների ու ծրագրերի կարևորությունը։
Քննարկվել են նաև լրատվամիջոցների կողմից կարծիքի ազատ արտահայտման իրավունքի երաշխավորման, լրագրողների անվտանգության ապահովման հետ կապված հարցեր, ընդգծվել է ԶԼՄ-ների կարևորությունը ժողովրդավարական հասարակության կայացման հարցում։ Ընդգծվել է պրոֆեսիոնալ լրատվական գործունեության ապահովման տեսանկյունից լրագրողների կողմից էթիկայի կանոնների պահպանման կարևորությունը։
