Կատուն դարձել է իր տիրուհու ամուսնության վկան

Մոմո անունով կատուն դարձել է վկա տիրուհու՝ Ամանդայի եւ Սթիվ Թերիի հարսանիքին, նրանք Կոլորադո նահանգի բնակիչներ են, տեղեկացրել է NY Post-ը։

Մոմոն դարձել է վկա պաշտոնապես. Կոլորադո նահանգի օրենքները թույլ են տալիս, որ այդ դերում հանդես գան ընտանի կենդանիները։ Կատվի տերերը՝ Ամանդա եւ Սթիվ Թերիները, սոցցանցերում հրապարակել են տեսանյութ, դրանում Մոմոն թաթը թաթախում է թանաքամանի մեջ, ինչից հետո «ստորագրում» է ամուսնության գրանցման վկայականը։

«Մոմոն առաջին կատուն է, որին մենք միասին ենք պահել, նա շատ առանձնահատուկ է։ Այն, որ նա դարձել է մեր վկան, հարսանիքն ուրախ ու թեթեւամիտ է դարձրել»,- ասել է 32-ամյա Ամանդա Թերին։

Ամանդան եւ Սթիվը, որոնք, Մոմոյից բացի, էլի երկու կատու ունեն, ամուսնացել էին անցած տարվա սեպտեմբերին Ջորջիայում, ընկերների եւ ազգականների ներկայությամբ։ Սակայն վերադառնալով տուն՝ Կոլորադո Իսլանդիայում անցկացրած մեղրամսից հետո, զույգը հասկացել է, որ կորցրել է ամուսնության վկայականը՝ չհասցնելով այն հանձնել պետական մարմիններին։ Ուստի Սթիվը եւ Ամանդան ամուսնությունը գրանցել են Կոլորադոյում՝ որպես վկա ընտրելով սիրելի կատվին։

Share This