Մտորումներ՝ մայրամուտի վերջին ցոլքերի տակ
Երջանկությունն ակնթարթ է միայն
Եւ ավաղ չի ձգվում դարեր
Բայց ով է դրանում մեզանից մեղավոր
Արդյոք ես, որ երբեք չեմ հասկացել դա
Ու օտարոտի հիմա նայում եմ մայրամուտին։
Հանդարտ պարուրելով ամենքիս,
Ինչպես քացրահնչուն նաբաթի զանգ
Մայրամուտը մանուշակագույն մետաքս հագած
Կրկին սովորականի նման հպվում է ինձ։
Եւ սկսում իր հորինված խոսքերով համոզել
Թե առհավետ է արեւը հեռացել մեզանից
Թե այլեւս անվերջանալի գիշեր է լինելու
Որ հոգիներն է մեր մաշելու իրենով։
Սակայն նա արժանի չէ պատասխանի
Թող որ խորտակվի օվկիանի ալիքների մեջ
Իսկ արեգակն ինչպես սերն ու կյանքը
Վերստին կվերադառնան մեզ մոտ առավոտյան ․․․
Արամ Յանին
