«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի». Գալուզին
Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը դեմ չէ, որ այլ երկրները նպաստեն հայ-ադրբեջանական կարգավորմանը։
«Սակայն դա պետք է լինի ոչ թե խոսքով, այլ գործով և համահունչ լինի այն հիմնարար պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել առաջնորդների կողմից, և որոնք, ինչպես տեսնում ենք, ընդհանուր առմամբ հաջողությամբ իրականացվում են:»,- ասել է Գալուզինը։
Դիվանագետը հավելել է, որ ռուսական կողմը կշարունակի ջանքերը՝ եռակողմ հայտարարություններին համապատասխան, օգնելու լուծել հայ-ադրբեջանական հարաբերությունները, ներառյալ առաջընթացը խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։
