Կախովկայի ՀԷԿ-ի մոտ ջուրը տարել է բազմաթիվ հակահետևակային ականներ․ Care International

Կախովկայի հիդրոէլեկտրակայանի մոտ ջուրը տարել է բազմաթիվ հակահետևակային ականներ, զգուշացնում է Care International-ը։

Care International միջազգային բարեգործական կազմակերպությունը զգուշացնում է հակահետևակային ականների վտանգի մասին, որոնք կարող էին ջրի հետ հոսել Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի ոչնչացման հետևանքով։

Care International-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ կազմակերպությունը հատկապես մտահոգված է, որ ականները կարող են հայտնվել ջրի հոսքի մեջ, որը հեղեղել է հիդրոէլեկտրակայանի հարակից տարածքները

«Այն տարածքում, որտեղ գտնվում էր Կախովկայի ամբարտակը, կան բազմաթիվ ականներ, որոնք այժմ լողում են ջրի մեջ և հսկայական վտանգ են ներկայացնում», – ասում է Ուկրաինայում Care International-ի ղեկավար Ֆաբրիս Մարտինը:

Նա նաև ասում է, որ ամբարտակի ոչնչացումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ շրջակա միջավայրի համար

Share This