ՔՊ-ականների մասնակցությամբ միջադեպի հետևանքով վիրավորում ստացած տղամարդը դուրս է գրվել

Օրերս Ambionnews-ը անդրադարձել էր ՔՊ-ականների մասնակցությամբ  Գյումրիում աղմուկ հանած պատմությանը։ Մոտ երկու շաբաթ առաջ ՔՊ-ականների մասնակցությամբ միջադեպի հետևանքով, գյումրեցի տղամարդը ստացել էր հարզենային վիրավորում։ 50-ամյա Հովհաննես Մկրտչյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից։ Հովհաննես Մկրտչյանի հարազատները մեզ հարցազրույց չցանկացան տալ, ընդհանրապես չեն ուզում այս դեպքի վերաբերյալ որևէ բան ասել, բայց փոխանցեցին, որ, ճիշտ   է Հովհաննեսին դուրս են գրել, թեթևակի դրական դինամիկա կա, բայց դեռևս երկար պրոցես պիտի անցնի։ Վիրակապերով է դեռևս, ամեն օր վերքի մշակում են կատարում։ Այս պահին 50-ամյա տղամարդու առողջական վիճակը բավարար է։ Հիշեցնենք, որ 50-ամյա Հովհաննես Մկրտչյանի վնասվածքները նախ փորձել էին ընկերներով կոծկել, հետո տղամարդու բարդացող վիճակը նիկոլական ուժեղ տղերքին ստիպել է մտափոխվել և Հովհաննես Մկրտչյանին տեղափոխել Գյումրի բժշակական կենտրոն, որտեղ էլ հիվանդի սենյակի մոտ մինչև դուրս գրվելը ոստիկանների կողմից իրականացվել է հերթափոխով շուրջօրյա հսկողություն։

Share This