Ավելի քան 60 մարդ է տուժել Հորդանանի արևմտյան ափին բախումների պատճառով

Երեք իսրայելցի և 59 պաղեստինցի են վիրավորվել Հորդանան գետի արեւմտյան ափին իսրայելցի վերաբնակիչների և պաղեստինցիների միջև բախման հետևանքով, հայտնում է The Times of Israel-ը։

Նշվում է, որ Հոմեշի ֆորպոստից դիմակավորված իսրայելցի վերաբնակիչները հարձակվել են հարեւան պաղեստինյան Բուրկա գյուղի տների և բնակիչների վրա, դեպքը ֆիքսել են CCTV տեսախցիկները։

«Իսրայելական բանակի ուժերն ուղարկվել են միջադեպի վայր՝ կողմերին բաժանելու համար և միջոցներ են կիրառել ամբոխը ցրելու համար», – հրատարակությանը հայտնել է Իսրայելի ռազմական ներկայացուցիչը։

The Times of Israel-ը գրում է, որ հակամարտող կողմերը միմյանց մեղադրել են բախումը հրահրելու մեջ։

Share This