Արդյոք Ժոզե Մոուրինյոն կտեղափոխվի «ՊՍԺ»
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ պատրաստ է գլխավորելու «Պարի Սեն-Ժերմենը»։ Համաձայն միջազգային սպորտային մամուլում տեղ գտած հրապարակումների, Մոուրինյոն մասնավորապես ասել է, որ պատրաստ է մարզելու փարիզյան թիմն արդեն հաջորդ սեզոնին, եթե իրեն պաշտոնապես նման առաջարկ ներկայացվի։
Նշենք, որ Մոուրինյոյի «ՊՍԺ» տեղափոխվելու մասին խոսակցությունները սկսել են շրջանառվել դեռ մայիս ամսից։ Պորտուգալացի մասնագետը սակայն, ասել է լրագրողների հետ շփումների ժամանակ, որ իր մարզչական ապագան որեւէ մեկի հետ չի քննարկել եւ ուշադրության է հրավիրել այն հանգամանքին, որ «Ռոմայի» հետ իր ունեցած պայմանագիրը դեռ մի տարի էլ գործողության ժամկետի մեջ է լինելու։ Բացի այդ, ակումբի նախկին ղեկավար Պյետրո Բերարդին հույս է հայտնել, որ Մոուրինյոն կմնա իր պաշտոնին։
