Հրաժարվել է տարեկան 75 միլիոն եվրո աշխատավարձով աշխատանքից

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրաժարվել է գլխավորել «Ալ-Նասեր» սաուդական ֆուտբոլային ակումբը։ Թե ինչ պատճառով հայտնի չէ, սակայն սաուդական ակումբը տարեկան Զիդանին առաջարկել է 75 միլիոն եվրո աշխատավարձ, երկու սեզոնի պայմանագրի համար՝ 150 միլիոն եվրո։ Նշենք, որ Զիդանի թեկնածությանը հավանություն է տվել նաեւ ակումբի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն, ում հնարավորություն է ընձեռվել մասնակցելու բանակցություններին։ Չի բացառվում, որ 50-ամյա Զիդանը վերադառնա «Ռեալ»։

Share This