Սիսիան-Գորիս ճանապարհին «ՎԱԶ-2106»-ը բախվել է կայանած «Volvo» բեռնատարին․ կա վիրավոր

Մայիսի 25-ին, ժամը 02։44-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի խաչմերուկից մաքսատուն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և տուժած Ա․ Ա․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Share This