Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, կամ մի անգամ ազգային ժողովում
8-րդ գումարման ԱԺ-ը մշտապես աչքի է ընկել իր փողոցային բարքերով, բանն այն է, որ կողք-կողքի հայտնվել են ուժեր, ովքեր միմյանց մեղադրում են թալանի և երկիրը վաճառելու մեջ։Վեճերը, երբեմն այնքան է թեժանում, որ իջեցվում է կենցաղային մակարդակի՝էլ գող փիսո էլ քաչալ շուն, սա է ընդհանուր պատկերը 8-րդ գումարման ազգային ժողովի։Ամեն նստաշրջան առանձնանում է սպեցիֆիկ ձևակերպումներով ու լարվածության ամպլիիտուդով։Կրքերը թեժանում են, երբ գալիս է փաստերով խոսելու ժամանակը, թվում է մեղավորներ չկան, ամեն ինչ ճիշտ է արվել և արվում, ուղղակի ինչ կատարվում պատահականություն է, կամ ճակատագրի հեգնանք, որից պրծում չկա։Այսօր ԱԺ հերթական նիստը այն բացառիկներից էր, որի ժամանակ սկսվեց քաշքշուկ, չնայած այս գումարման ԱԺ-ն սկանդալի պակաս չի ունեցել։
Այսօր հերթական նիստի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը թեժացավ, քաշքշուկ սկսվեց, որից հետո սկսվեցին փոխադարձ մեղադրանքներն ու արդարացումները։Ամեն ինչ սցենարով գնում է, կարևորը ժողովրդին շեղելն է կարևոր իրադարձություններից։
