Կուրտ Կոբեյնի կոտրված կիթառը վաճառվել է աճուրդով
Nirvana գրանժ-խմբի մենակատար Կուրտ Կոբեյնի կոտրված կիթառն աճուրդով վաճառվել է 596,9 հազար դոլարով։ Այս մասին հայտնում է Julien’s Auctions աճուրդասրահը։ Հրապարակման մեջ նշվում է, որ Կոբեյնն այն կոտրել է Endless կոմպոզիցիայի ձայնագրման ժամանակ 1991 թվականին։ Կիթառը վերանորոգվել է, սակայն դրա վրա նվագել հնարավոր չի լինի։ Կիթառի վրա իրենց ինքնագրերն են թողել խմբի նախկին անդամները։
