Ինչ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել ասպիրինի անվերահսկելի գործածությունը

Ասպիրինի անվերահսկելի գործածությունը կարող է շատ վտանգավոր հետևանքների հանգեցնել։ Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է թերապևտ Տատյանա Ռոմանենկոն։

Մասնագետի խոսքով՝ այս դեղամիջոցը կանխում է արյան մակարդուկների առաջացումը, ինչպես նաև արդյունավետ ցավազրկող ու ջերմիջեցնող միջոց է հանդիսանում, սակայն այն հարկավոր է ընդունել միայն բժշկի նշանակմամբ, հակառակ դեպքում այն կարող է հանգեցնել շատ տհաճ և վտանգավոր հետևանքների։

Ինչպես նշել է բժիշկը, ասպիրինի անվերահսկելի ընդունումը կարող է բացասաբար անդրադառնալ աղեստամոքսային տրակտի վրա։ Օրինակ՝ այն կարող է դառնալ էրոզիաների, խոցերի կամ արյունահոսությունների պատճառ։

Ինչ վերաբերում է ասպիրինը որպես սրտի հիվանդությունների դեմ կանխարգելիչ միջոց ընդունելուն, ապա Ռոմանենկոն նշել է, որ դա արվում է բացառապես մասնագետի նշանակմամբ և նրա վերահսկողության տակ։

Share This