Սիրային մոռացված նամակներ
Սիրային մոռացված նամակներ
/բանաստեղծություն/
Գրասեղանի մոռացված մի գզրոց
Որ չէր բացվել տարիներ կամ գուցե եւ տասնամյակներ
Ժամանակից խունացած մի քանի դեղին ծրարներ
Կային այնտեղ միայն
Որ պարունակում էին անշուշտ
Երբեմնի սիրո վկա նամակները։
Եւ ահա այդ ծրարներից մեկի վրա
Անպաճույճ ու պարզ գրված մանր ձեռագրով
«Քեզ՝ իմ վերջին սեր» մակագրությունը կար։
Ծրարի մեջ մի քանի լուսանկարներ էին
Անմեղ աչքերով սեւահոն մի աղջնակի
Որ տարիների դեղնության կնիքն էր կրում իր վրա
Եւ ասես մագաղաթե կամ մոմե պատկեր լիներ։
Նկարի դարձերեսին սովորական մի գրություն էր
Որպիսին լինում է ի հիշատակ թողնված լուսանկարի դարձերեսներին
Իսկ վերջում ի հավելումն միայն մեկ նախադասություն՝
«Կասես մշտապես խանդող կնոջդ՝
Որ մազերի հարդարանքն արդեն մի տարի է, ինչ նորաձեւ չէ»։
Գրասեղանի մոռացված մի գզրոց
Որ չէր բացվել տարիներ կամ գուցե եւ տասնամյակներ
Ժամանակից խունացած մի քանի դեղին ծրարներ
Կային այնտեղ միայն
Որ պարունակում էին անշուշտ
Երբեմնի սիրո վկա նամակները։
Իրինա Կրուգի Тебе моя последняя любовь երգի մոտիվներով
Արամ Յանին
