Բորելը նախազգուշացրել է Չինաստանին՝ Թայվանի դեմ ուժի կիրառման դեպքում լուրջ հետեւանքների մասին

Եվրամիությունը նախազգուշացրել է Չինաստանին Թայվանի դեմ ուժի կիրառման դեպքում լուրջ հետեւանքների մասին։ Այս մասին հաղորդվում է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար ժոզեպ Բորելի բլոգում։

«Թայվանի հետ կապված ԵՄ քաղաքականությունը մնում է հետևողական և հիմնված «մեկ Չինաստանի» սկզբունքի վրա։ Ստատուս-քվոյի ցանկացած միակողմանի փոփոխություն և ուժի ցանկացած կիրառում կհանգեցնի լայնածավալ տնտեսական և քաղաքական հետևանքների…», – ասում է Բորելը:

«ԵՄ-ն պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի և կապեր պահպանի Չինաստանի հետ…»,- նշել է Բորելը։

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի գրառման մեջ ընդգծվում է, որ բոլոր 27 արտգործնախարարների ուղերձը պարզ էր։ Այն ասում էր, որ Չինաստանի ընտրության վրա ազդելու լավագույն միջոցն ակտիվ փոխգործակցությունն է՝ նվազեցնելով ռազմավարական ռիսկերը։

Share This