Լավրովն ուղիղ ասում է՝ երբ ռուսական զորքերը դուրս գան, դուք կկորցնեք ձեր անկախությունը. Թարվերդյան

Մեր պետության չորս ղեկավարներից ոչ մեկն իր վրա չվերցրեց Արցախի անկախությունը ճանաչելու պատասխանատվությունը, այդ պատճառով էլ այսօր հայտնվել ենք այս վիճակում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը՝ անդրադառնալով Բրյուսելում ձեռք բերված համաձայնությանը, ըստ որի, Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ։

«Այսօր Արցախի ժողովուրդը պայքարում է իր անկախության համար, եւ որեւէ մեկն իրավունք չունի իրեն վերապահել նրանց ճակատագիրը տնօրինելու իրավունքը։  Մենք Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կարգավորելու գործընթացը չպետք է պայմանավորենք Արցախով։ Ո՞վ է Հայաստանի վարչապետին իրավունք տվել Արցախի ժողովրդի փոխարեն նրանց ճակատագիրը որոշել։ Դա վարչապետի կարծիքն է, նման փաստաթուղթը դեռ պետք է վավերացվի Ազգային ժողովում։ Տեսնենք՝ ինչպես են նման փաստաթղթի պատասխանատվություն վերցնում իրենց վրա»,– ասաց Թարվերդյանը։

Share This