Նիկոլը չէ, ով ուզում է լինի, չի կարող որոշել իմ երեխաների ապագան.արցախցի կին
«Բրյուսելի հանդիպումից հետոյի հայտարարությունը մեզ համար նորություն չէր, ինչի՞ էլ ոնց պիտի ասի, որ Արցախը ինձ պետք չէ, որ հասկանայինք Նիկոլի պլանները Արցախի հետ կապված։Էս մարդուն Արցախը պետք չէ, ճիշտը որ ուզում եք իմանալ՝իրեն ամբողջ Հայաստանը էլ պետք չէ։Ինքը հատուկ առաքելությունով էր եկել, որ մեզ մեր հողի մեջ գերի դարձնի, քանի՞ ամիս է շրջափակման մեջ է Արցախը, ինչ է ինքը անում, բացի վիճակն ավելի լարելուց, ոչինչ էլ չի անում։Ասեմ ձեզ, որ էդ հայտարարությունից հետո չենք վհատվել, հույսներս չենք կորցրել»,-ասում է Թաղավարդցի Տատյանա Սարգսյանը։
Տատյանա Սարգսյանը 4 զավակ ունի, ասում է՝թե 90-ականներին ձգելով ապրում էինք, գոնե մի լույս երևում էր, հիմա ոչինչ չկա, ոչ հույս, ոչ էլ նպատակ։
42-ամյա կինն ասում է, որ էլ զիջումներ չլինեն, որ հայը գոնե մի քիչ աչք բացի պիտի երկրում համաժողովրդական պայքար լինի, աաում է՝կորցնում ենք, հա կորցնում, իսկ մարդիկ դեռևս սպասում են։
«Նիկոլը չէ, ով ուզում է լինի, չի կարող որոշել իմ երեխաների ապագան։Մենք մեր ձայնը արդեն տվել ենք, մեր խոսքն արդեն ասել ենք։Արցախը իրա հոր բոստանը չի, իրենց թերթի խմբագրությունը չի, որ ինչ ուզի անի»,-ընդգծեց Տատյանա Սարգսյանը։
