Բարսելոնայի մարզական տնօրեն Խորդի Կրոյֆը կլքի ակումբը, Դեկուն էլ պատրաստվում է վերադառնալ
Իսպանիայի նորընծա չեմպիոն «Բարսելոնայի» մարզական տնօրեն Խորդի Կրոյֆը կլքի ակումբը, երբ նրա պայմանագրի ժամկետը լրանա հունիսի վերջին, դա հաստատվել է երեքշաբթի օրը։ Այս մասին գրել է ESPN-ն։
Կրոյֆի որոշումը կայացվել է երկու շաբաթ այն բանից հետո, երբ ֆուտբոլի տնօրեն Մատեու Ալեմանին հայտարարեց, որ կհեռանա «Բարսայից» մրցաշրջանի ավարտից հետո, աղբյուրները հայտնում են ESPN-ին, որ նա ընդունել է նմանատիպ պաշտոն «Աստոն Վիլլայում»:
Աղբյուրները հավելում են, որ «Բարսայի» և Պորտուգալիայի նախկին կիսապաշտպան Դեկուն պատրաստվում է վերադառնալ «Սփոթիֆայ Կամպ Նոու» գործադիրի պաշտոնում, քանի որ կատալոնական ակումբի համալրման թիմը վերադասավորումներ է կրելու առաջիկա ամիսներին:
