Հայտնի է, թե երբ ԱՄՆ-ում դեֆոլտ կհայտարարվի
ԱՄՆ Ֆինանսների նախարար Ջանեթ Յելլենը Կոնգրեսին ուղղված նամակում հայտնել է, որ ամենայն հավանականությամբ Միացյալ Նահանգներում դեֆոլտ կհայտարարվի հունիսի 1-ին։ Նախարար Յելլենը նաեւ կոչ է արել անհապաղ բարձրացնել պետական պարտքի վերին շեմը։ «Ֆինանսների նախարարությունն ամենայն հավանականությամբ, հունիսի սկզբին արդեն, իսկ կոնկրետ՝ գուցե եւ հունիսի 1-ին, այլեւս չի կարողանա սպասարկել բոլոր կառավարական պարտավորությունները»,- ասված է նամակում։ Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հանրապետականների հետ դեֆոլտի կանխման հարցում բանակցություններում դեռ առաջընթաց չկա։
