Բելառուսի հավաքականին «Եվրո2024»-ից հեռացնելու հարցը հետաձգվել է

ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն հեռաձգել է Բելառուսի հավաքականին «Եվրո -2024»-ի ընտրական փուլից հեռացնելու հարցի քննարկումը։ Այս մասին հայտարարել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ «Որոշումը կարող է կայացնել միայն Գործադիր կոմիտեն եւ էլ ուրիշ ոչ ոք։ Նախատեսված էր, որ մինչեւ 19 տարեկանների կանանց առաջնությունը կկայանա Բելառուսում, բայց, քանի որ դա անհնար էր, մենք այն չեղարկել ենք։ Նոր վայր դեռեւս չի ընտրվել։ Ինչ վերաբերում է մյուս հարցերին, ապա մենք կսպասենք, որպեսզի տեսնենք, թե ինչ կհուշի մեզ Գործադիր կոմիտեն»,- ասել է Չեֆերինը։

Share This