Ժոզե Մոուրինյոն հնարավոր է տեղափոխվի Սաուդյան Արաբիա
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հնարավոր է առաջիկայում տեղափոխվի Սաուդյան Արաբիա եւ կարիերան շարունակի այնտեղ։ Corriere dello Sport-ի փոխանցմամբ, 60-ամյա մասնագետը երկու շահավետ առաջարկ է ստացել՝ դառնալ «Ալ-Նասրայի» գլխավոր մարզիչը, որտեղ այս տարվա հունվարից հանդես է գալիս Քրիշտիանու Ռոնալդուն, կամ «Ալ-Ահլիի» գլխավոր մարզիչը։ Չի բացառվում նաեւ, որ նա ղեկավարի ֆուտբոլի սաուդական ազգային հավաքականը։ Այս առաջարկներից որ մեկն էլ նա ընդունի, տարեկան կստան 120 միլիոն եվրո որպես աշխատավարձ։ Հրապարակման մեջ նշվում է, որ Մոուրինյոն հնարավորություն կուեննա առաջին սեզոնից հետո, եթե ցանկանա, խզի պայմանագիրը սաուդցիների հետ։
