86-ամյա Պոլանսկուն կրկին մեղադրել են սեքսուալ բռնություն գործադրելու մեջ

86-ամյա ռեժիսոր Ռոման Պոլանսկին կրկին հայտնվել է սեքս սկանդալի կենտրոնում։ Ֆրանսիացի դերասանուհի եւ լուսանկարիչ Վալենտին Մոնյեն մեղադրել է կինեմատոգրաֆիստին՝ իր հանդեպ սեքսուալ բռնություն գործադրելու մեջ։ Իր պատմությունը, որը իբրեւ թե տեղի է ունեցել 44 տարի առաջ, նա պատմել է Le Parisien հանդեսին։ Մոնյեի խոսքով, դա տեղի է ունեցել Շվեյցարիայի լեռնադահուկային առողջարաններից մեկում հանգստանալու ժամանակ, որտեղ նա առաջին անգամ է տեղել Պոլսանկուն՝ 1975 թվականին։ Մոնյեն ասել է, որ այդ ժամանակ ինքը եղել է 18 տարեկան։ Հարցին, թե ինչու է լռել գրեթե կես դար, նա ասել է, որ ցանկացել է աշխարհին պատմել տեղի ունեցածի մասին, երբ իմացել է, որ նրա նոր ֆիլմն է թողարկվելու, որը կոչվում է «Սպան ու լրտեսը»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )