<<ՈՐԵՎԷ ԴԵՊՔՈՒՄ ՓՈՐՁ ՉՊԵՏՔ Է ԱՐՎԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼ>>
Ըստ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԻ` իշխանությունը բավարար ժամանակ ուներ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու համար: Ուստի` հիմա որեւէ դեպքում փորձ չպետք է արվի ընտրության օրը տեղափոխել:
– Նախընտրական այս ժամանակահատվածում կարեւորագույն օրենսդրական փոփոխությունների ենթարկվող փաստաթղթի քննարկումը նպատակահարմար չէ: Չենք մտնելու քննարկման բովանդակային դաշտ: Մենք արտահերթ ընտրություններին պատրաստ ենք մասնակցել ցանկացած օրենսգրքով` թե՛ հին, թե՛ նոր:
