Ռուսաստանում պատրաստ են ցանկացած շփման ուկրաինական կարգավորման հարցում, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ Մոսկվայում Պուտինի և Լավրովի հետ շփումներում դա վերահաստատվել է։ Կարևոր է կողմերի դիրքորոշումը՝ ուղիղ բանակցություններով թե միջնորդների միջոցով։ Այս ամբողջ ընթացքում շփումները կանոնավոր շարունակվել են նաև ԱՄՆ-ի հետ, իսկ Թուրքիան հանդես է եկել որպես միջնորդ։ Նա խոսել է Կիևում՝ Անդրեյ Սիբիգայի հետ ասուլիսում։

Ֆիդանը նշել է, որ բացի պատրաստակամությունից, կարևոր է նաև բանակցային դիրքորոշումը։ Նրա փոխանցմամբ՝ ռուսական կողմը հայտարարում է, որ շարունակում է պաշտպանել ԱՄՆ-ի հետ Ալյասկայում ձեռք բերված շրջանակային պայմանավորվածությունները, որոնք պետք է զարգացվեն բանակցողների կողմից։

Share This