2021֊ը ինձ համար չի տարբերվել 2020֊ից.Սոֆյա Հովսեփյան
2021֊ը ինձ համար չի տարբերվել 2020֊ից, ցավոք 2022֊ ն էլ չի տարբերվելու 2020 և 2021 ֊ից, ուստի ամփոփելու բան չունեմ։
Քանի դեռ 2020 թ. զոհված տղաների աճյուններն իրենց վերջնական հանգրվանին չի հասել և քանի դեռ հարյուրավոր ընտանիքներ անորոշության մեջ են ու չգիտեն իրենց երեխաների կարգավիճակը, ի՞նչն ամփոփեմ։
Վաղը ժամը 23։00 Եռաբլուրում ենք լինելու։ Տարին կամփոփենք հե՛նց այնտեղ, այն մարդկանց հետ, որոնք զուսպ են ու նվիրված մեր երկրին, իրենք կա՛ն ու կենդանի են, ապրում են և ապրեցնում։
Ներեցե՛ք, իրականությունը գրելուս համար։ Գեթ մեկը պետք է դա աներ …
Տիրով երկիր եմ մաղթում բոլորիս…
Հերի՛ք եղավ, Տե՜ր,
Երկրիս տեր բե՛ր…