Միացյալ Նահանգները մոտ 300 միլիոն դոլարի չափով նոր ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Նոր ռազմական օգնության հատկացման մասին հայտարարությունը կարվի մայիսի 29-ին։ Այս անգամ կտրամադրվեն հարվածային կառավարվող հրթիռային GMLRS համակարգերի արկեր, որոնք նախատեսված են HIMARS-ների համար, ինչպես նաեւ այլ զինամթերք։

Share This