Ֆրանսիական ակումբի` կորոնավիրուսով հիվանդ բժիշկն ինքնասպան է եղել. Le Parisien

Ֆրանսիական «Ռեյմս» ակումբի բժիշկն ինքնասպանություն է գործել, տեղեկացնում է Le Parisien-ը:

60-ամյա Բերնար Գոնսալեսը ինքնամեկուսացման մեջ էր գտնվում, քանի որ նրա մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:

Նշվում է, որ Գոնսալեսը ինքնասպանությունից առաջ գրված նամակում բացատրել է իր այդ արարքի դրդապատճառները, սակայն Ռեյմսի քաղաքապետը հրաժարվել է խոսել դրա բովանդակության մասին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Ֆրանսիայում հասել է մոտ 90.000-ի:

Աղբյուր  ArmSport.am

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )