ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակ. Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով
ՖԻՖԱ-ն այսօր՝ հունիսի 29-ին, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով և զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Բելգիան։
1․ Արգենտինա 1873.73
2․ Ֆրանսիա 1843.54
3․ Բրազիլիա 1828.27
4․ Անգլիա 1797.39
6․ Խորվաթիա 1742.55
7․ Նիդերլանդներ 1731.23
8․ Իտալիա 1726.58
9․ Պորտուգալիա 1718.25
10․ Իսպանիա 1703.45
35. Ուելս 1506.04
41. Թուրքիա 1484.47
90. Հայաստան 1252.6
134. Լատվիա 1096.1
