Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 24-ից 25-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 24-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք, այդ թվում՝ 1-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, անձնական ունեցվածքի գողության 12, խարդախության 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման և ինքնիրավչության 2-ական, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության և ծեծի 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել են 3-ը։
Արձանագրվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է վրաերթի 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (1 )