Քնի հետ կապված խնդիրները կարող են նպաստել շաքարային դիաբետի զարգացմանը. հետազոտություն
Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ անհանգիստ քունը կարող է նպաստել շաքարային դիաբետի զարգացմանը, գրում է doctor.rambler.ru-ն։
Գիտնականների հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1000 ավստրալացի, որոնց միջին տարիքը 44,8 տարեկան էր։ Մասնագետներն ուսումնասիրել են քնի հիմնական չափորոշիչները, որոնց թվում էին քնի հետ կապված խնդիրները, դրա տևողությունն ու օրեցօր նկատվող փոփոխությունը։
Արդյունքում պարզվել է, որ շատ հաճախ քնի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց մոտ նկատվում է մարմնի զանգվածի ինդեքսի բարձրացում, արյան մեջ բորբոքային գործընթացներ ու խոլեստերինի մակարդակի բարձրացում։ Նման խնդիրներից խուսափելու համար գիտնականները հորդորում են դիտարկել քունն ամբողջությամբ, այլ ոչ թե դրա որևէ մի ասպեկտն առանձին։
