Քծնող արվեստագետը նողկալի երևույթ է․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․
«Քծնող արվեստագետը նողկալի երևույթ է
Անշուշտ, քծնելը պատիվ ու վայել չէ ոչ մեկին, բայց սոսկալի է, երբ քծնում են արվեստագետները:
Հիմա կասեն՝ ապրելու խնդիր է…
Իսկ կներեք, էսօր, բացի մի քանիսից, ո՞վ չունի ապրելու խնդիր…
Ասելս ինչ է՝ պետք չէ նսեմանալ ու քծնել օրվա իշխանավորին…
Հետո դա դառնում է սովորություն, ինչից հնարավոր չէ ձերբազատվել, այնպես, ինչպես անբարո կինը՝ հայտնի զբաղմունքից…»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )