Քիթ-կոկորդ-ականջաբանների միջազգային օրը (օտոլարինգոլոգի օր) ամբողջ աշխարհում նշվում է ամեն տարի սեպտեմբերի 29-ին

Այս մասնագիտական տոնը նվիրված է այն բժիշկներին, ովքեր զբաղվում են քթի, կոկորդի, ականջի, ինչպես նաև գլխի և պարանոցի հարակից շրջանների հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ:

Տոնի անցկացման համար սեպտեմբերի վերջը պատահական չի ընտրված. հենց աշնանային այս ժամանակահատվածում՝ առաջին ցրտերի հետ մեկտեղ, կտրուկ մեծանում է շնչառական հիվանդությունների թիվը:

 

Շնորհավորում ենք Իզմիրլյան ԲԿ-ի Քիթ-կոկորդ-ականջաբաններին մասնագիտական տոնի առթիվ, մաղթում նրանց առողջություն և հաջողություն իրենց բարդ ու պատասխանատու աշխատանքում։

Share This