Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում, հիմքերը բավական թույլ են․ փաստաբան

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել, որը նա չի ընդունում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։

Նրա խոսքով՝ Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։

Share This