Քարդաշյան-Ջեններ ընտանիքի տոնածառերը
Քարդաշյան-Ջեններ կլանի տոնածառերը ամենահետաքրքիրներից են։ Թեեւ ոչ բոլորն են հավանություն տալիս ինտերիերի հարցում ընտանիքի ճաշակին, չի կարելի ժխտել, որ նրանց տոնական զարդարանքները հիանալի տեսարան են ներկայացնում: Ահա, թե ինչպես են այս տարի հայտնի ընտանիքի անդամները որոշել զարդարել իրենց տոնածառերը։
Քիմ Քարդաշյան

Այս տարի Քիմ Քարդաշյանը զարդերանքի հարցում ընտրել է պարզությունը, բայց շատ է եղել տոնածառերի քանակը․ լուսավորված եղեւնիների մի ամբողջ անտառ՝ հատակից մինչեւ առաստաղ:

Կարծես Քիմի գլխավոր ծառն ամբողջությամբ պատված է դեղին, փայլատակող լույսերով: Առանց որեւէ դեկորացիայի կամ նույնիսկ գագաթի, նրա տոնածառը համընկնում է ինտերիերի մյուս լուծումների հետ՝ պարզ եւ էլեգանտ:
Քայլի Ջեններ

Քայլիի տոնածառը նույնպես մինիմալիստական է՝ մի քանի դեկորացիաներ, որոնք վառ գույներ են փոխանցում, եւ ոչ մի ավելորդ բան: Հսկայական ծառի շուրջ փաթաթված սպիտակ ծաղկային կոմպոզիցիաները դրան դասական տեսք են հաղորդում, մինչդեռ դեկորացիաներն այն ավելի անհատական են դարձնում:
Քլոե Քարդաշյան

Քլոեն իր Instagram-ում եւ Snapchat-ում մի քանի տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են իր երկու երեխաները՝ Թրուն ու Թաթումը, տոնածառի շուրջ պարում Ռոբ Քարդաշյանի դստեր՝ Դրիմի հետ։ Քլոեն ընտրել է սպիտակ եւ արծաթյա զարդեր, իսկ ձմեռային մթնոլորտը փոխանցել է ծառի կողքին դրված արհեստական սպիտակ եղջերուներով:
Քորթնի Քարդաշյան

Քորթնին Instagram-ում կիսվել է իր պարզ տոնածառի նկարով, ինչպես նաեւ՝ մի տեսանյութով, որտեղ մի քանի էլֆեր են պատկերված, որոնք սահում են թղթե բլրի վրայով: Քորթնին որոշել է չօգտագործել դեկորացիաներ՝ սահմանափակվելով դեղին լուսավորությամբ։

Նրա երկրորդ տոնծառը զարդարանքով նման է առաջինին, բայց ճեմասրահում այն շատ ավելի շքեղ տեսք ունի՝ բարձր առաստաղի եւ բազմաթիվ կամարների ներքո:

Քորթնիի ամուսինը՝ Թրեւիս Բարքերը, Instagram-ում հրապարակել է իր տոնածառի լուսանկարը, որի կողքին տեղադրված է հսկայական չափսի կմախք:
Քենդալ Ջեններ

Քենդալի հարմարավետ տոնական հյուրասենյակը նախանձելի է։ Նրա ծառը զարդարված է փայլերով, բազմաթիվ զարդանախշերով ու ավանդական լույսերով:
