Քանյե Ուեսթը եւ Բիանկա Սենսորին իրենց մասին հիշեցրել են սադրիչ ֆոտոշարքով
Քանյե Ուեսթը եւ Բիանկա Սենսորին 2024 թվականն ավարտեցին էքստրավագանտ ոճով։ Քանյեն իր Instagram-ում ֆոտոշարք է հրապարակել։

Սոցցանցերում հրապարակված առաջին լուսանկարում Բիանկան եւ Քանյեն սելֆի են անում։ Երկուսն էլ ժպտում են։ Բիանկան կրում է սեւ բոդի եւ փայլուն զուգագուլպաներ, իսկ ամուսինը՝ սպիտակ շապիկ, սպորտային տաբատ եւ սեւ սպորտային կոշիկներ։ Նա լուսանկարը մակագրել է երկու ժպտացող էմոջիներով։

Ուեսթը հրապարակել է եւս մեկ լուսանկար Բիանկայի անսամբլի հետնամասից, ինչպես նաեւ՝ 29-ամյա աղջկան՝ միայն ներքնազգեստով եւ սեւ կոշիկներով․ նա հենված է հայելուն:
Գրեմմիի դափնեկիրը ցուցադրել է նաեւ այլ հագուստներ, որոնք նրանք փորձել են Ամանորի գիշերը:
