<<ԱՇՈՏ, ԱՅ ԱՇՈՏ, ՏԱՏԴ ԷԼ Ա ՍՏԵՂ, ՉԿՐԱԿԵՍ ՀԱՆԿԱՐԾ>>. ՔԱՂԱՔԱՑԻՆ՝ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻՆ
Րոպեներ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելելու է Կառավարության 2-րդ մասնաշենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Ըստ ՀՓՇ-ի` դիվանագետի օրը՝ մարտի 2-ին, խախտելով ավանդույթը, վարչապետը չի գնացել հայկական դիվանագիտության կենտրոնակայան, սակայն որոշել է այստեղ լինել այսօր։ Փաշինյանի հրաժարականը պահանջողները հերթական անգամ հավաքվում են՝ անձամբ Փաշինյանի ներկայությամբ իր հրաժարականը պահանջելու։
Ավանդույթի համաձայն բարձրահարկ շենքերի տանիքներին կրկին դիպուկահարներ են նկատվում, մասնավորապես ԱԳՆ-ի տանիքին, «Էլիտ պլազայի» տանիքին։
Քիչ առաջ ակցիայի մասնակիցներից մեկը դիմեց դիպուկահարներին։
«Աշոտ, այ Աշոտ, տատդ էլ ա ստեղ, չկրակես հանկարծ»,- ասաց նա։
