ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է․ վարորդական վկայականները տրամադրվում են բացառապես օրենքով սահմանված կարգով

Սոցիալական հարթակներում տարածվում են կեղծ տեղեկություններ ու տեսանյութեր վարորդական վկայականների «միջնորդավորված» կամ «պարզեցված» տրամադրման վերաբերյալ, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ըստ հաղորդագրության՝ այդ առաջարկները խարդախություն են, և նման դեպքերով կան նախաձեռնված քրեական վարույթներ։ Քաղաքացիներին հորդորվում է չվստահել կեղծ խոստումներին. վարորդական վկայական ստացվում է միայն օրենքով սահմանված կարգով՝ հաջողությամբ հանձնելով տեսական և գործնական քննությունները։

Share This