Քադաֆիի որդուն թույլ են տվել մասնակցել Լիբիայի նախագահական ընտրություններին

Լիբիական «6+6» միացյալ կոմիտեն, որի կազմում են Բարձրագույն պետական խորհրդի եւ Ներկայացուցիչների պալատի՝ միապալատ պառլամենտի անդամները, չեն խոչընդոտի երկրի նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդուն՝ Սեյֆա ալ-Իսլամին, մասնակցելու Լիբիայում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնում է Al Hadath-ը։

Նախագահական ընտրություններին մասնակցել կկարողանա նաեւ Լիբիական ազգային բանակի ղեկավար Խալիֆա Խաֆթարը։ Ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարվա հունվարին։ Այս ամենով հանդերձ, առաջիկա վեց ամսում ստեղծվելու է նաեւ կառավարություն, որում պետք է ներկայացված լինեն Լիբիայի ինչպես արեւմտյան, այնպես էլ արեւելյան շրջանները, որպեսզի պատշաճ կերպով կազմակերպվեն եւ անցկացվեն ընտրությունները։

Share This